«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 
  • Հայի-թուրքի կռիվն աշխարհում միակ բացառիկ դեպքն է, որ վերջ չունի

    Հայի-թուրքի կռիվն աշխարհում միակ բացառիկ դեպքն է, որ վերջ չունի

    24.01.2022| 15:13
    Թուրքը որքան էլ փորձի մարդ դառնալ, միևնույն է, փոխվողը չի. միշտ էլ ժամանակ առ ժամանակ գռմռալու է վրադ՝ ժանիքը պատրաստ: Քեզ բաժին հասած ցավը քիչ կհամարի, պարբերաբար կուզի թարմացնել այն, որ հանկարծ մի ակնթարթ էլ շունչ չքաշես: Մի անպետք բան կտա՝ քթովդ հազար սրբություն կբերի: